Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Ուղեղի ծերացման համար պատասխանատու է շաքարը

Ուղեղի ծերացման համար պատասխանատու է շաքարը

Արյան մեջ շաքարի մակարդակի ավելացումը ծերացման գործընթացի սովորական նշան է, վնասում է հիպոկամպի աշխատանքը, որը վճռորոշ նշանակություն ունի ուսուցման և հիշողության համար: Գիտնականները գտնում են, որ հենց գլյուկոզայի մակարդակի բարձրացումն արյան մեջ կապված են ծեր տարիքում կոգնիտիվ դիսֆունկցիայի հետ:

 

Ենթադրվում է, որ նյութերի կարգավորումն օրգանիզմում կօգնի կանխել տարիքային խնդիրները՝ կապված հիշողության նվազման հետ: Միաժամանակ նյարդաբանները նկատել են, որ ֆիզիկական վարժությունները կարգավորում են գլյուկոզայի կոնցենտրացումը և, հետևաբար, բարելավում են ուղեղի աշխատանքը:

 

Կոլումբիայի համալսարանի (ԱՄՆ) հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվությունը կարգավորում է գլխուղեղի աշխատանքը, որն ասոցացվում է ծերացման հետ՝ արյան մեջ շաքարի վերահսկման հաշվին: Նման եզրակացություններ են արվել 80 տարեկան շուրջ 240 առողջ մարդկանց հիպոկամպի ֆունկցիաների վերլուծությունից հետո: Հայտնի է, որ հիպոկամպի վնասումն առաջացնում է Ալցհեյմերի հիվանդություն և այլ ճանաչողական խնդիրներ: Բժիշկները հաստատում են, որ արյան մեջ շաքարի օպտիմալ քանակի պահպանումը և ֆիզիկական վարժությունների կանոնավոր կատարումը, արդյունավետորեն կարող են կանխել կոգնիտիվ խանգարումները և պահպանել ուղեղի ակտիվությունը զառամյալ տարիքում:

 

Սկզբնաղբյուր. ami-tass.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://www.ayzdorov.ru/
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ